ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան

Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան
11.10.2016 | 23:20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, հաղորդում է Կրեմլը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, խորհուրդը քննարկելու է իրավիճակը ՀԱՊԿ տարածքում, հավաքական անվտանգության համակարգերը արդիականացնելու հնարավորություններն ու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:

Երևանյան նիստում կազմակերպության նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ